Թուրքիայում շունը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը
Թուրքիայի Սամսուն քաղաքում պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակվել է ադրբեջանցի գործարար Արիֆ Շեհրի ու նրա կնոջ վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, կենդանին կծել է 35-ամյա գործարարի քիթը։
Գործարարը պատմել է, որ շան հարձակման զոհ է դարձել աշխատանքի գնալու ճանապարհին։ Նրա կինը՝ Ֆերդինան, տեսնելով շանը, սկսել է վազել։
«Ես նրան ասացի՝ պետք չէ վախենալ, շունը չի կծի։ Որպեսզի պաշտպանեմ կնոջս, ես գնացի շան ուղղությամբ։ Կենդանին հանկարծ հարձակվեց իմ վրա ու կծեց քիթս։ Ես ուշքի եկա այն պահին, երբ տեղ հասած ոստիկանները փնտրում էին իմ քթի պոկած մասը»,-պատմել է նա։
Ադրբեջանցին տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են։ Իրականացվում է քննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա