Շարունակվում է «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմի հաղթանակները
Շարունակվում են երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանի՝ «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմի հաջողությունները արդեն հայրենիքում։
Ինչպես տեղեկացնում է ռեժիսոր Գարուշ Ղազարյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում «Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմը ճանաչվել է «Լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» ինչպես նաև ստացել է ԵԹԿՊԻ «Հատուկ մրցանակը»։
«Այս տարի փառատոնի ժյուրիի նախագահն է եղել դերասանուհի Տաթև Հովակիմյանը, անդամները ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյանը և եռաչափ ձևավորման մասնագետ՝ Գեորգի Պատարայան։
Ռեժիսորը պատրաստվում է իր նոր կարճամետրաժ ֆիլմի «Ի շրջանս յուր» երևանյան պրեմիերային, որի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Տաշքենդում։ Ֆիլմը նկարահանվել է Ուզբեկստանի Սամարխանդ քաղաքում։ Այն հանդիսանում է 2 երկրների՝ հայ-ուզբեկական համատեղ արտադրություն («Ուզբեկ Ֆիլմի» և «Յոշլիկ» կինոստուդիայի)»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները