Իրանի ԳՇ. Ռուսաստանի հետ համագործակցությունը կարճաժամկետ հատվածի համար չենք դիտարկում
Ռուսաստանը և Իրանը երկարաժամկետ ռազմավարական գործընկերներ են, Երկրների միջև մրցակցությունը հնարավոր է միայն նավթի և գազի առևտրի ոլորտում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում մենք ռազմավարական գործընկերներ և համախոհներ ենք: Եվ եթե մեր միջև մրցակցություն կա, ապա դա միայն նավթի և գազի առևտրի ոլորտում է, որով մեր երկրները հարուստ են»,- ասել է նա:
«Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին միշտ պնդել է Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին: Հավանաբար, գործադիր իշխանությունն ամեն ինչ չի արել այս ուղղությամբ»,- հավելել է Բաղերին՝ պատասխանելով Ռուսաստանի և Իրանի համագործակցության բնույթի վերաբերյալ լրագրողի հարցին:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը բազմիցս աջակցել են միմյանց միջազգային հարթակներում և հավատարիմ են մնացել Սիրիայի, Պարսից ծոցի, Կարմիր ծովի և Կովկասի իրավիճակի վերաբերյալ իրար նման տեսակետներին:
«Նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, չնայած այն հնարավոր չէ, որ մենք համաձայնության կգանք Միացյալ Նահանգների հետ և կհրաժարվենք Ռուսաստանից, ապա այն աներևակայելի է»,-շեշտել է նա:
Բաղերին պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել հոկտեմբերի 17-ին և հանդիպել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ և բանակցություններ է վարել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ: Բաղերին չորս օր կանցկացնի Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա