Իրանի բանակի ռազմաօդային ուժերը վարժանքներ կանցկացնեն
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերը կանցկացնեն «Վիլայաթի ֆիդայիներ» կոդային անվանմամբ զորավարժությունները: Զորավարժությունները, որ մեկնարկելու են վաղը՝ հոկտեմբերի 21-ին, առաջին անգամ ապակենտրոնացված կարգով կանցկացվեն Նահաջայի բոլոր հենակետերից, Սպահանի Շահիդ Բաբաիի ավիաբազայի, Թավրիզի Շահիդ Ֆաքուրիի, Դեզֆուլի Վահդաթիի, Բանդար Աբասի Շահիդ Աբդոլքարիմիի և Բուշերի Շահիդ Յասինիի ավիաբազաներից: Այս մասին գրում է Pars Today-ը։
Բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Համիդ Վահեդին զորավարժությունների մասին ասել է. «Այս փուլում, տասնյակ կործանիչներ, ռմբակոծիչներ, ծանր և կիսածանր տրանսպորտ, վառելիք, հետախուզություն, օդային պարեկություն իրականացնող օդանավեր և անօդաչու թռչող սարքեր, մեկ օրվա ընթացքում կիրականացնեն զորավարժությունների հիմնական և գործառնական փուլերի գործողությունները»:
Բանակի օդուժի հրամանատարն ընդգծել է, որ այս վարժանքների ընթացքում ներգրավվելու են բոլոր տեսակի տեղական և արդիականացված համակարգեր և զենքեր, ներառյալ՝ ծանր և կիսածանր խելացի ռումբեր, տարբեր տեսակի լազերային, հեռուստատեսային, ջերմային, ռադիոտեղորոշիչ հրթիռներ, տարբեր տեսակի հրթիռներ և ռումբեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա