Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին
ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին։ Այս մասին թվիթերում գրել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ ամփոփելով Վրաստան կատարած այցի առաջին օրը:
«Հենց նոր ավարտեցի իմ առաջին օրը Վրաստանում, որտեղ փոխնախարար Լաշա Դարսալիայի հետ այցելեցի վարչական սահմանային գիծ: Ես հիանալի հանդիպում ունեցա արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի, իշխող թիմի անդամների և ընդդիմադիր խորհրդարանականների հետ», - գրել է Կոլոմինան:
Կոլոմինան Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո գրել է․ «Ես պատիվ ունեցա հանդիպել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ` իր երկիր իմ առաջին պաշտոնական այցի ընթացքում: Մենք խոսեցինք տարածաշրջանի անվտանգության մասին և փորձեցինք բացահայտել ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության ամրապնդման ուղիները: ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին»։
Կոլոմինան հոկտեմբերի 18-ին Ադրբեջան այցի վերաբերյալ ևս գրառում է կատարել, նշելով, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել։
«Հարավային Կովկաս կատարած իմ ուղևորության շրջանակներում ավարտեցի իմ առաջին այցը Ադրբեջան: Դա վերջինը չի լինի: Շատ արդյունավետ հանդիպումներ ունեցա ԱԳ նախարարի, խորհրդարանի խոսնակի, պաշտպանության նախարարի ու ՆԱՏՕ-ի մշտական դեսպանների հետ»,-գրել է Կոլոմինան:
Հիշեցնենք, որ Կոլոմինայի հաջորդ կանգառը կլինի Հայաստանը՝ տարածաշրջանային այցի շրջանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան