Ամբողջական պատվաստված ՀՀ քաղաքացիներն այժմ կարող են մեկնել Մալթա
Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի քաղաքացիներին այժմ թույլատրվում է մուտք գործել Մալթայի տարածք՝ վավեր COVID-19-ի պատվաստման վկայագիր ներկայացնելու դեպքում։
Անցյալ ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ին, Մալթայի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը որոշել է այս չորս երկրների կողմից տրված վկայականները ճանաչել որպես վիրուսի դեմ իմունիտետի վավեր ապացույց, հայտնում է SchengenVisaInfo.com-ը:
Ըստ այդմ, Մալթայի պաշտոնական ճանապարհորդական պորտալի՝ VisitMalta-ի կողմից արված հայտարարության համաձայն, այս երկրներից բոլոր քաղաքացիներին այժմ թույլատրվում է մուտք գործել Մալթա, պայմանով, որ նրանց պատվաստման վկայականը համապատասխանի երկրի իշխանությունների կողմից սահմանված պահանջներին:
Հիմք ընդունելով Մալթայի գործող կանոնները, որպեսզի Հայաստանում, Իրաքում, Հարավային Կորեայում և Մոլդովայում տրված պատվաստման վկայականը ճանաչվի, փաստաթուղթը պետք է նշի, որ դրա սեփականատերը լիովին պատվաստված է եղել այն պատվաստանյութերից մեկով, որոնք հաստատվել են Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից:
Ըստ այդմ՝ հայերին, իրաքցիներին, հարավկորեացիներին և մոլդովացիներին կթույլատրվի մուտք գործել Մալթա, եթե նրանք պատվաստվել են AstraZeneca EU (Vaxzevria), Moderna (Spikevax), Johnson & Johnson (Janssen) և Pfizer ընկերությունների պատվաստանյութերով։
Բացի այդ, Մալթայի առողջապահության նախարարությունը նախկինում ասել էր, որ սերտիֆիկատները, որոնք ապացուցում են, որ անձը պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ EMA-ի կողմից չհաստատված այլ պատվաստանյութի երկու չափաբաժիններով, ևս ընդունվում են՝ պայմանով, որ դեղաչափերը համապատասխանում են միմյանց միջև պահանջվող ժամկետներին:
Այնուամենայնիվ, կարևորվել է, որ պատվաստման վկայագիրը պետք է նշի՝ անձի կողմից պատվաստանյութի վերջին դոզան ստանալու օրվանից անցել է առնվազն 14 օր:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին