Հենրիկ Սահակյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին
Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ ապահովեցին Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի առաջնությունում՝ ընդ որում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
« ¼ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ անցկացրեց: Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:
Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, թեպետ այս դեպքում իսպանացի բռնցքամարտիկի հետ պայքարը համառ ու բարդ ստացվեց: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց 3:2 հաշվով: Երկրորդում արդեն նախապատվություն մեզ տվեցին 5 մրցավարներից 4-ը: Նույն պատկերը կրկնվեց նաև 3-րդ ռաունդում, արդյունքում Իսրայելյանը հաղթեց 4:1 հաշվով: Այս պահին Հայաստանը կիսաեզրափակիչում ունի 3 մասնակից»,- նշում են ֆեդերացիայից: