Դեռևս չկա ուղեցույց, որ ՀՀ-ում տվյալ պատվաստանյութից հետո պետք է արվի երրորդ դեղաչափը. Մերի Տեր-Ստեփանյան
«Այսօր շատ հաճախ խոսվում է երկարատև կովիդի մասին, երբ հիվանդությունից հետո երեք ամիս ու ավելի դեռևս հիվանդների մոտ պահպանվում են հին ախտանիշները, որոշ դեպքերում ի հայտ են գալիս նորերը»,- ասուլիսում ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը:
Նա նշեց, որ առավել հաճախ հանդիպող ախտանիշներից է՝ հևոցը, որը բավական երկար պահպանվում է, մկանացավերը, հոդացավերը, կորդինացիայի խախտումը, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումները:
«Ցավոք սրտի, մենք դեռևս այս վարակի ավելի հեռակա ազդեցության մասին չենք կարող խոսել, բայց այն, որ վարակն ազդում է բոլոր օրգան համակարգերի վրա, հետազոտությունները բազմաթիվ են՝ միզասեռական համակարգի խնդիրներ, երիկամի ֆիլտրացիոն ֆունկցիայի նվազեցում»,- ասաց համաճարակաբանը:
Նա ընդգծեց՝ կորոնավիրուսը միայն շնչուղիների վարակ չէ, ազդում է ամբողջ օրգանիզմի, բոլոր օրգան համակարգերի վրա, փոփոխությունները բավականին հաճախ պահպանվում են անգամ ամիսների ընթացքում:
ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն ասաց, որ վիրուսը խթանում է նոր հիվանդության ի հայտ գալուն, կամ այդ հիվանդությունը պացիենտն ունեցել է, բայց մինչ այդ չի իմացել:
Խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անվտանգության մասին, Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են, ընդունելի ու կիրառելի, բոլորն էլ անցել են կլինիկական հետազոտությունների երեք փուլերը:
Հարցին՝ կա՞ն հստակեցումներ, թե երկրորդ դեղաչափը ստանալուց հետո քանի ամիս անց նորից պատվաստվելու անհրաժեշտություն կա, բժշկուհին նշեց, որ կան բազմաիթվ հետազոտություններ: Օրինակ, «Փֆայզերի» դեպքում խորհուրդ է տրվում առաջին երկու դեղաչափի ընդունումից վեց ամիս անց ընդունել երրորդ դեղաչափը 65 -ից բարձր տարիքային խմբին և նրանց, որոնց մոտ իմուն պատասախանն այդքան արտահայտված չի եղել:
«Հետազոտությունները բազմաթիվ են, բայց ուղեցույց, որ պարտադիր Հայաստանում պետք է արվի երրորդ դեղաչափը տվյալ պատվաստանյութից հետո, դեռևս չկա: Մենք ընթացիկ պրոցեսում են՝ թե գիտական, թե պրակտիկ»,- նշեց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հղիության ժամանակ կովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով. Համաճարակաբան
- 20.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2066 մարդ, մահացել է 31 հիվանդ
- Ամբողջական պատվաստված ՀՀ քաղաքացիներն այժմ կարող են մեկնել Մալթա
- Գերադասելի է պատվաստվելը, քան կողմնակի էֆեկտների պատճառով չպատվաստվելը. Համլետ Հայրապետյան
- Կորոնավիրուսից ևս մեկ ծննդկան է մահացել. Անահիտ Ավանեսյան
- ԱՆ. Կորոնավիրուսի դեմ պատվաստված 176 քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել
- Հայաստանի բնակչության 7 %-ն արդեն պատվաստվել է, իսկ 93 %-ը պարտադրանքի դաշտում է. Թագուհի Թովմասյան