Նազարբաևը ներողություն է խնդրել Ղազախստանի ժողովրդից
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից՝ իրենց սխալների համար: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայկոչելով Նազարբաևի մամուլի քարտուղար Աիդոս Ուկիբային:
Նա սոցցանցում տեղադրել է «Հարվածներ դիմանկարի համար.Հայտնություն» ֆիլմի թիզերը, որի պրեմիերան տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին: Ուկիբայը նշել է, որ սա կլինի լրագրող Այգուլ Ադիլովայի և առաջին նախագահի մամուլի ծառայության համատեղ վավերագրական նախագծի հինգերորդ շարքը:
Կարճ տեսանյութում Ղազախստանի պետության նախկին ղեկավարը ռուսերենով զրուցել է լրագրողի հետ:
«Ես հիմա կասեմ մի բան, որը երբեք չեմ ասել, դա ձեզ համար սենսացիա կլինի: Թող ինձ ներեն: Ինձ համար դժվար է: Ինձ համար անվախ մարդիկ չկան», - ասել է Նազարբաևը խոսելով այն դժվարությունների մասին, որ նա ստիպված է եղել հանդիպել:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում Նազարբաեևի նոր հուշարձանի բացման մասին: