Վրաստանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու սպանության մեջ կասկածվող երեք անձի
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերման են ենթարկել Անաստասիա Շատալովայի սպանության մեջ կասկածվող երեք մարդու: Ըստ տեղական ԶԼՄ-ների տվյալների՝ Շատալովան Ռուսաստանի քաղաքացի էր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, հոկտեմբերի 18-ին մայրաքաղաքում կատարված կանխամտածված սպանության գործով իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել երեք հոգու: Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալներից մեկը՝ Բ.Լ.-ն հոկտեմբերի 18-ին, Թբիլիսիի Գազափխուլի փողոցում, մի քանի անգամ հրազենից կրակել է 1994 թ. ծնված օտարերկրյա քաղաքացի Ա. Շ-ի վրա, որը տեղում մահացել է»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Ըստ ՆԳՆ-ի՝ սպանությունից հետո Բ.Լ.-ն թաքնվել է իր ծանոթի մեքենայով, որին պատմել է դեպքի մասին: Ավելի ուշ նա գնացել է գործում ներգրավված երրորդ անձի տուն: Ձերբակալության պահին նա պատշգամբից ձեռքի նռնակ է նետել իրավապահների ուղղությամբ: Սակրավորները վնասազերծել են այն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա