Տիգրան Աբրահամյան. Փոխգնդապետ Պապիկյանի ճակատագրի պարզման վերաբերյալ ի՞նչ աշխատանքներ է տարել ԱԱԾ-ն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել էր 18-րդ դիվիզիայի (Հադրութ) բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանը։
Սեպտեմբերի 24-ին գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տեղեկացնել, թե փոխգնդապետ Պապիկյանի ճակատագրի պարզման վերաբերյալ ինչ աշխատանքներ են տարվել և տարվում։
Արդյոք Ադրբեջանը հաստատում է վերջինիս գերության փաստը։ Եթե չի հաստատում, արդյոք ԱԱԾ-ն ունի այլ գործիքակազմ նման դեպքերում զինծառայողների ճակատագիրը ճշտելու և նրանց հայրենադարձումը կազմակերպելու համար։
Օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն ԱԱԾ-ն որևէ ձևով չի արձագանքել։
Պետական կառավարման համակարգ գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Սա արդեն 4-րդ նման դեպքն է։
Ու այս իշխանությունը ուզում է մեր հանրությանը համոզել, թե ի վիճակի է երկրի առաջ եղած բարդ գործընթացներում մեր շահերը ներկայացնել։
Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք։
Պարզ գրություն առանց ինտրիգների, ներքաղաքական կոնտեքստի և շահարկումների՝ հայի ճակատագրի մասին՝ անպատասխան»։
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եք ասել, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամի այցը սահմանային դիրքեր նպատակահարմար չէ՞. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյանը ՊՆ-ից տարօրինակ հատվածներով պատասխան է ստացել
- Իշխանությունն ասում է՝ Արցախի հետ կապված հարցերով մեզ մի դիմեք. Տիգրան Աբրահամյան
- Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում. Տիգրան Աբրահամյան
- Այս իշխանության համար օրենք կամ սահմանադրություն խախտելը քաղաքական առօրյա է դարձել. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու
- Տիգրան Աբրահամյան. ԳՇ պետին խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել