Հղիության ժամանակ կովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով. Համաճարակաբան
Կորոնավիրոսով վարակման դեպքերը, դրա հետևանքով մահվան դեպքերը խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին: Ասուլիսում ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը:
«Գտնվում ենք վարակի բավական բուռն փոխանցման փուլում, որը շատ մտահոգիչ է»,- նշեց նա:
Ա. Բադալյանի խոսքով, հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ կան, սակայն հիվանդանոցային մահճակալներ չկան, բացի այդ՝ հիվանդությունը երիտասարդացել է:
«Եթե հոսպիտալացման սպասող մարդիկ կան, նշանակում է՝ ունենք դեֆոլտային վիճակ, ինչն էլ կբերի տնային մահերի քանակի բարձրացան: Բացի այդ, դելտա շտամը բավական ագրեսիվ է, կայուն է այսօրվա գոյություն ունեցող թերապևտիկ միջամտություններին, դժվար են դուրս գալիս ծայրահեղ ծանր վիճակից: Ստացվում է, որ հիվանդության մահաբերությունը բարձրանալու է, անգամ եթե այս մակարդակով էլ շարունակվի, ինքնին արդեն բարձր մահաբերություն է»,- ասաց համաճարակաբանը:
ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով, չորրորդ ալիքի առաձնահատկություններից է այն, որ գրանցվում է մահվան դեպքերի մեծ թիվ, Հայաստանը տարածաշարջանում առաջատարներից է մահաբերության առումով:
«Սա ևս մեկ անգամ վկայում է դելտա շտամի ավելի ագրեսիվ ընթացքի և ավելի բարձր մահաբերության մասին, որը մենք տեսանք մեր ազգաբնակչության շրջանում»,- ասաց նա:
Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով, եթե մինչև մայիս հղիությունը չէր դասվում առանձնապես ռիսկային վիճակների թվին, ապա դելտա շտամի առավել ինտենսիվ տարածման ու դոմինանտ դառնալու հետ կապված հղիությունը նույնպես դարձավ ռիսկային: Այսօր բավականին մեծ թվով հղիներ են հոսպիտալացված:
«Հղիության ժամանակ կովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով, նաև ներարգանդային թոքաբորբ է գրանցվել՝ երեխայի մոտ վարակը զարգացել է, որը նախորդ շտամերի դեպքում հաճախ չէր լինում»,- ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտը:
Հարակից հրապարակումներ`
- 20.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2066 մարդ, մահացել է 31 հիվանդ
- 19.10.2021. Կորոնավիրուսով 38 հիվանդ է մահացել
- Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը. Ո՞վ է մեղավոր
- Կորոնավիրուսից ևս մեկ ծննդկան է մահացել. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան