ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան էր այցելել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությունը՝ խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Պաշտոնական հանդիպումներից բացի, ԵԽ-ում Շվեդիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպաններից և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» և «ԹՈՒՄՈ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա