Facebook- ը մտադիր է փոխել անունը
Facebook- ը մտադիր է փոխել իր անունը հաջորդ շաբաթ, հայտնում է Verge- ը՝ հղում անելով աղբյուրին:
«Facebook-ը մտադիր է փոխել իր անվանումը հաջորդ շաբաթ՝ արտացոլելու «բազմատիեզերք» («մետավերս», metaverse) ստեղծելու իր որոշումը», - նշում է Verge-ի զրուցակիցը:
Ի՞նչ է «մետավերսը»․ սա կոնցեպտ է, որը ոմանք համարում են ինտերնետի ապագա, այն դիտվում է որպես վիրտուալ իրականություն՝ VR։
Ի տարբերություն ներկայիս VR-ի, որն առավելապես օգտագործվում է խաղերի համար, այս վիրտուալ աշխարհը կարող է օգտագործվել գործնականում ամեն ինչի համար`աշխատանքի, խաղերի, համերգների, կինոարշավների կամ պարզապես ժամանցի համար: Այս վիրտուալ տարածքների այցելուները, ի թիվս այլնի, կկարողանան նաև սովորել, գնումներ կատարել, ստեղծագործել և ընկերանալ մարդկանց հետ՝ «ավելի իմաստալից անցկացրնել առցանց ժամանակը»:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն,որ Facebook-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է այս մասին խոսել ընկերության ամենամյա Connect կոնֆերանսի ժամանակ, որը նախատեսված է հոկտեմբերի 28-ին, սակայն անվան փոփոխությունը կարող է ավելի շուտ բացահայտվել:
Ըստ պորտալի՝ դրանից հետո Facebook հավելվածը կդառնա մայր ընկերության վերահսկողության տակ գտնվող բազմաթիվներից մեկը:
Նոր անունը պահվում է խիստ գաղտնիության մեջ, նույնիսկ ղեկավարության բոլոր անդամները դա չգիտեն: Ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել օգոստոսին ներկայացված ընկերության նոր արտադրանքի՝ «Horizon»-ի հետ: Սա վիրտուալ գրասենյակների ցանց է, որին կարող եք միանալ տեսաժողովի միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան