2020-ին Թուրքիան չի գրանցել COVID-19-ից առնվազն 55,000 մահվան դեպք․ զեկույց
Անցյալ տարի Թուրքիան չի գրանցել առնվազն 55,000 մահվան դեպք COVID-19-ից։ Այս մասին, Ahval News-ի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի բժշկական ասոցիացիան (TTB):
Ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիան գրանցել է 20,881 COVID-19 մահվան դեպքեր մարտի 15-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում, սակայն այս թիվը չի արտացոլում ճշմարտությունը:
«2020-ին, 65 և բարձր տարիքի բնակչության շրջանում, առնվազն 75,000 մարդ կյանք է կորցրել COVID-19-ի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
TTB-ն ասում է, որ պաշտոնական տվյալների հիման վրա, ինչպիսիք են Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TUIK) բնակչության տեղեկատվության և թաղման քաղաքային վիճակագրությունը, միայն Ստամբուլում, որտեղ ապրում է երկրի բնակչության մեկ հինգերորդը, նախորդ հինգ տարվա համեմատ, գրանցվել է 25,000 լրացուցիչ մահվան դեպք:
Համայնքներից, կառավարությունից, TUIK-ից և այլ պաշտոնական ուղիներից ստացված բոլոր տվյալների վերլուծության արդյունքնում 20 մարզերում, որտեղ բնակվում է բնակչության 42 տոկոսը, պարզվել է, որ 2020-ին գրանցվել է 48,000 լրացուցիչ մահ՝ վերջին երեք տարիների միջին ցուցանիշի համեմատ:
Այս տարի գրանցվել է նաև մահացության բարձր ցուցանիշներ, ասվում է հաղորդագրության մեջ:
«Երբ համեմատում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալները Թուրքիայում՝ 2020-ի օգոստոսին և սեպտեմբերին COVID-19-ով մահացածների մասին, հատկանշական է, որ 2021 թվականի որոշ օրերին COVID-19 մահվան դեպքերը մոտ տասն անգամ գերազանցում են 2020 թվականին նույն օրերի մահվան դեպքերին», - նշում է TTB-ն:
Երկուշաբթի օրը Թուրքիայում գրանցվել է 30,862 նոր COVID-19 վարակ: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մահվան դեպքերը կազմել են 223:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան