Քաղաքական 09:53 20/10/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. ԱՄՆ-ի քաղաքապետերը չեղյալ են հայտարարում Ադրբեջանի հորդորով հրապարակած ստահոդ հռչակագրերը

Ադրբեջանի կառավարությունը չի գիտակցում, որ չի կարելի մշտապես ստանալ ուզածդ՝   կաշառելով և վճարելով քաղաքական գործիչներին: Կա մի սահման, որից այն կողմ չես կարող փողով ոչինչ գնել։ Երբեմն ճշմարտությունն ավելի մեծ արժեք է:

Ադրբեջանի ղեկավարներն այս կարևոր դասը չեն սովորել: Նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են վատնել՝ վճարելով լոբբիստական ընկերություններին և կոռումպացված քաղաքական գործիչներին։

Նման անօգուտ գործունեության օրինակ է ադրբեջանական մոլուցքը՝ փորձելու շահարկել 1992 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Խոջալուում մի քանի հարյուր ադրբեջանցիների սպանության վիճահարույց միջադեպը: Կան տարբեր վարկածներ, թե իրոք ինչ է տեղի ունեցել Խոջալուում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրել աշխարհին կեղծորեն համոզելու, որ հայերը «ցեղասպանություն» են իրականացրել Խոջալուում․․․ 

Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում ադրբեջանական սովորական մոտեցումն է՝  կաշառել քաղաքական գործիչներին՝ Խոջալուի սպանությունների տարելիցին նվիրված հռչակագրեր հրապարակելու համար: Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը 1992 թվականին չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում ասել է, որ իր ադրբեջանցի քաղաքական հակառակորդներն այս միջադեպը օգտագործել են իրեն իշխանությունից հեռացնելու համար: Նա ասել է, որ հայ զինյալները Խոջալուի   ադրբեջանական բնակչությանը հորդորել են փախչել բաց թողնված ճանապարհով, սակայն Ադրբեջանի ազգային ճակատը խոչընդոտել է նրանց ելքը:

Ադրբեջանին հաջողվել է նավթադոլարներով հասնել նրան, որ Միացյալ Նահանգների 23 նահանգները Խոջալուի մահերը ոգեկոչեն որպես «կոտորած»: Չնայած Ադրբեջանի համառ լոբբիստական ջանքերին, այս նահանգներից ոչ մեկը չի ընդունել Ադրբեջանի ենթադրյալ «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու մի քանի հարյուր ադրբեջանցիների մահը Խոջալուում:

Ադրբեջանը նաև իր լիքը գրպաններն օգտագործել է այս սպանությունների ճանաչումը ստանալու ութ երկրների խորհրդարանների կողմից՝ Ադրբեջանի (բնականաբար), Պերուի, Պանամայի, Հոնդուրասի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի, Ջիբութիի և Պարագվայի: Բացի այդ, յոթ երկրների՝ Թուրքիայի, Պակիստանի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Չեխիայի, Սուդանի և Գվատեմալայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները ոգեկոչել են Խոջալուի սպանությունները:

Ադրբեջանն օգտագործել է հիշատակի այս բանաձևերը, որպեսզի վնասի Հայաստանի հեղինակությանը և հակազդի ավելի քան 30 երկրների և ԱՄՆ 49 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թեև երբեմն փողը կարող է օգնել ստանալ ձեր ուզածը, սակայն այլ ժամանակներում այն կարող է ձեզ խայտառակել, երբ նրանք, ովքեր ավելի վաղ ոգեկոչել էին Խոջալուի հիշատակը՝ հերքում են տալիս, ներողություն խնդրում և չեղարկում իրենց ճանաչումը, երբ հասկանում են, որ իրենք խաբված են եղել:

Այն ինչ տեղի ունեցավ Սան Դիեգոյում՝ Կալիֆորնիայի երկրորդ մեծ քաղաքում, վերջին նման խայտառակ օրինակն էր: Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները և Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը պարծենալով հայտարարեցին, որ Սան Դիեգոյի քաղաքապետ Թոդ Գարսիան հռչակագիր է հրապարակել՝ 2021 թ․  հոկտեմբերի 18-ը սահմանելով որպես «Ադրբեջանի անկախության վերականգնման օր»:

Հռչակագրում կեղծորեն պնդում էին, որ «Ադրբեջանը միջազգայնորեն համարվում է որպես հաջողակ օրինակ մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների խաղաղ ու ներդաշնակ համակեցության համար»: Գլխավոր հյուպատոս Աղաևը բոլորին հիշեցրեց, որ 2021 թվականին «լրանում է Բաքու-Սան Դիեգո համագործակցության տասնամյակը»: Աղաևը նաև նշեց, որ «1991 թվականից ի վեր, ադրբեջանական ժողովուրդն առաջին անգամ այս տարեթիվը նշելու է որպես հաղթանակած ժողովուրդ, որը վերականգնել է իր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Սակայն, գլխավոր հյուպատոսի ոգևորությունը տևեց ընդամենը մեկ օր: Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը տարածեց մամուլի հաղորդագրություն՝ կոչ անելով Սան Դիեգոյի քաղաքապետին չեղյալ համարել իր հռչակագիրը, որը «արդարացնում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումները»: Նույն օրը Սան Դիեգոյի քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր ավելի վաղ ընդունած ադրբեջանամետ հռչակագիրը: Քաղաքապետը գրեց․

«Ցավով եմ նշում, որ այս հռչակագրի հրապարակումը սխալմունք էր և պետք է ավելի մանրակրկիտ ստուգվեր անձնակազմի կողմից, քանի որ այն հաշվի չէր առնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, պատմությունը և ընթացիկ իրադարձությունները»: Ավելի կարևոր է, որ նա հայտարարեց․ «Մինչ Սան Դիեգո քաղաքը հռչակագրեր հրապարակել է Ադրբեջանի անկախության օրվա և նմանատիպ առիթներով նախկին վարչակազմերի կողմից, իմ գրասենյակն այլևս չի բավարարելու այդ խնդրանքները: Այդ նպատակով ես չեղյալ եմ համարում այս հռչակագիրը, իսկ Սան Դիեգո քաղաքը չի ճանաչի այն հոկտեմբերի 18-ին։ Խնդրում եմ ընդունեք իմ խորին ափսոսանքն այս սխալմունքի համար, միաժամանակ ընդունեք գնահատանքս՝ իմ ուշադրությունը այս հարցի վրա հրավիրելու համար»։

Սա «Բաքու-Սան Դիեգո համագործակցության» ավարտն է: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մկան պես լուռ էր այն պահից, երբ քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր հռչակագիրը, և ոչ մի բառ չի արտաբերել․․․

Չեղյալ հայտարարված ադրբեջանամետ հռչակագրերի շղթան Սան Դիեգոյով չի ավարտվում: 2021 թ․ փետրվարի 26-ին Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը հռչակագիր հրապարակեց «Խոջալուի օրը» նշելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, 2021 թ․ մարտի 10-ին քաղաքապետը փոխեց իր կարծիքը և գրեց․ «Ես կցանկանայի ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից…. Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցներից հետո մենք հասկանում ենք, որ այս հռչակագիրը վիրավորական է եղել ձեզանից շատերի համար… Ես որոշել եմ չեղյալ հայտարարել այս հռչակագիրը»: Քաղաքապետ Ուոլշը, որն այժմ ԱՄՆ աշխատանքի նախարար է, բարձր գնահատական է տվել տեղի հայ համայնքին և անդրադարձել Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը: Այն, ինչ սկսվեց որպես ադրբեջանական քարոզչական ջանք, ավարտվեց որպես Հայաստանի և հայերի հանրային կապերի մեծ հաղթանակ:

Նույն սցենարը կրկնվեց Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում: Քաղաքապետ Քեթլին Սնայդերն ի սկզբանե հռչակագիր էր հրապարակել 2021 թ․ փետրվարի 17-ին՝ ի հիշատակ «Խոջալուի հիշատակի օրվա»: Այնուամենայնիվ, 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքապետը գրեց. «Ես որոշեցի չեղյալ հայտարարել քաղաքապետի հռչակագիրը»: Նա հավելեց․ «Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում այն ցավերի և վիրավորանքի համար, որ պատճառել է այս հռչակագրի հրապարակումը...»:

Նմանապես, Կալիֆորնիայի Թորանս քաղաքը հայտարարություն է տարածել 2021 թ․ հոկտեմբերի 15-ին՝ «Ադրբեջանի օրը» նշելու մասին։ Այն Սան Դիեգոյի կողմից արված հռչակագրի ճշգրիտ պատճենն է: Նույն օրը ավելի ուշ, Թորանս քաղաքի քաղաքապետ Պատրիկ Ֆյուրին հայտարարեց, որ քաղաքը «սխալմամբ հռչակագիր էր հրապարակել: Նախկինում քաղաքային իշխանությունները Թորանս քաղաքում հայտարարել էին Ադրբեջանի ազգային օրը` դրա ուժի մեջ մտնելու օրը:

Համապատասխան տարածաշրջանում վերջին իրադարձությունների լույսի ներքո, քաղաքը հարգանքով խնդրել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից հանել հռչակագիրը բոլոր լրատվամիջոցներից»: Այնուամենայնիվ, Սան Դիեգոյի և Թորանսի չեղարկված հայտարարությունները դեռևս գլխավոր հյուպատոս Աղաևի ֆեյսբուքյան էջում են:
Սա ևս մեկ օրինակ է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի քարոզչական անհաջող ջանքերի:

Կալիֆորնիայի հայերի բախտը բերել է, որ Ադրբեջանը Լոս Անջելես է ուղարկել նման  ապիկար գլխավոր հյուպատոսի։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նրան շուտով հետ կանչեն Բաքու:
Բազմաթիվ այլ օրինակներ կան ադրբեջանական քարոզչության անհաջող փորձերի վերաբերյալ:

2021 թ․ փետրվարի 25-ին Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վալզը հռչակագիր հրապարակեց «Ադրբեջանի օրվա» կապակցությամբ, սակայն հրաժարվեց ներառել «Խոջալուի» հղումը:  Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ տարածեցին, թե իբր  նահանգապետը ստորագրել է «Խոջալուի ցեղասպանության» հիշատակի հռչակագիր:
Փոխանակ չեղյալ հայտարարելու Ադրբեջանի լոբբիստների հորդորով կեղծ հրապարակված հռչակագրերը՝ ամերիկահայ համայնքը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի ադրբեջանամետ կեղծ հռչակագրերն առաջին հերթին երբեք լույս չտեսնեն:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:54
Բաքվի բռնապետը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականություն» էլ մինչև 1918թ. գոյություն չի ունեցել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխն այսօր լուսանկարվել է Իրանական կայսրության Երևանի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով եղել է...
Աղբյուր` Panorama.am
22:30
Դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ ակնկալիք ձևավորվել, որ քաղաքային իշխանությունը Երևանի համար խնդիրներ է լուծելու. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Մենք պետք աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող. Հակոբ Արշակյանը՝ կուրսանտներին
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պացիենտը պետք է հասկանա, որ հիվանդ է, որ բուժումը մեկնարկի. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է․ «Վաղը լրանում է 4-րդ տարին, ինչ հայ ժողովուրդը սկսեց հերքել 21-րդ դարի իր...
Աղբյուր` Panorama.am
21:45
Խոշոր վթար՝ «Chevrolet»-ով բախվել հաստաբուն ընկուզենուն, ապա բնակչի տան պատին․ կան վիրավորներ
Նոյեմբերի 8-ին, ժամը 16։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած՝ վրացական համարանիշներով «Chevrolet»...
Աղբյուր` Panorama.am
21:30
Բրիտանական ոստիկանությունը տեղամասի հարևանությամբ հայտնաբերել է կանեփի գործարան
Բրիտանիայում ոստիկանությունը հայտնաբերել է կանեփի մեծ գործարան, որը գտնվում է ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ։ Այդ մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
21:13
Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի
Եմենի հյուսիսի իշխանությունները, որտեղ իշխում է շիական Անսար Ալլահ շարժումը, ուրբաթ օրը Սանայի կենտրոնում Իսրայելի հետ պատերազմի ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վարորդական վկայականներ տրամադրելու համար բացահայտվել է կաշառք ստանալու 59 դրվագ․ Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ այսօր կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի
 Եմենի հյուսիսի իշխանությունները, որտեղ իշխում է շիական Անսար Ալլահ շարժումը, ուրբաթ օրը Սանայի կենտրոնում միլիոնանոց ցույց են անցկացրել՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Գեղասահորդ Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում...
Աղբյուր` Panorama.am
20:11
Կառավարությունը որոշել է «ավտոինստրուկներների» գործառույթն իրա վրա վերցնի․ Արտակ Գաբոյան
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը գրում է․ «Էսօր Ալեն Սիմոնյանը...
Աղբյուր` Panorama.am
19:43
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
19:24
Սովածի թեզը
Սովա՞ծ էր այս իշխանությունը մինչ իր՝ իշխանության գալը։ Սոցցանցերի քննարկումներում շատ ենք հանդիպում այդ գնահատականին՝  տեղ-տեղ համեմված...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի
Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրների խորհրդարանական պատվիրակությունը։ Այս մասին Aliq.ge-ի փոխանցմամբ՝ X-ում գրել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Կամսար Բաբինյան
Աջափնյակ համայնքի ղեկավար Կամսար Բաբինյան Telegram էջում հայտնում է․ «Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի իմ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Կապանում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Աղբյուր` Panorama.am
18:36
Կայացել է ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը
Նոյեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՔՊ-ն մնացել է միայնակ․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ՔՊ-ն մնացել է միայնակ Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում...
Աղբյուր` Panorama.am
18:10
Էրդողանի կարծիքով՝ Թրամփի նախագահությամբ կավարտվեն բոլոր պատերազմները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեխահայ Անատոլի Հունանյանը դարձել է Քիքբոքսինգի Եվրոպայի վետերանների չեմպիոն
Նոյեմբերի 7-ին Հունաստանի մայրաքաղաքում՝ Աթենքում ընթացող Քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում (2-10 նոյեմբեր) Չեխայի հավաքականի անդամ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում այսօր ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում  տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ջավախքgի մարզիկները մեկնել են Միլան՝ մասնացելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը
Ջավախքցի վեց մարզիկ մեկնել են Իտալիա մասնակցելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։ Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին։ Jnews-ը գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայաստանում առևտրի առցանց հարթակները փակվում են մարկետինգի բացակայության պատճառով. Մարկետոլոգ
Հայաստանում գործող բազմաթիվ առցանց առևտրի կայքեր փակվել են և այդ գործընթացը շարունակվում է։ Հատկանշական է, որ այսօր ողջ աշխարը շարժվում է դեպի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մայրաքաղաքի կենտրոնում մեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ներկայացվել է ոստիկանություն
 Սոցիալական կայքերից մեկում երեկ տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մաhաgել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը
Այսօր մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հայկական Շուշիում արդեն ադրբեջանgի 222 ընտանիք է ապրում
Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում արդեն ապրում է ադրբեջանցի 222 ընտանիք: Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:18
Փաշինյան. Ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
12:42 08/11/2024

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}