ԱՄՆ նախկին դեսպանը համամիտ է Թաթոյանի հետ․ Սահմանների շուրջ ապառազմականացված գոտին լիովին արդարացված է այս պահին
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն աջակցում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որը կոչ է անում ստեղծել ապառազմականացված անվտանգության գոտի սահմանին ու ադրբեջանական ուժերի անհապաղ հեռացում հայկական գյուղերի մերձակայքից ու հայկական քաղաքները կապող ճանապարհներից։
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարծես, միակ հայ պաշտոնյան է, որ կանգնած է բնակչության համար: Սահմանների շուրջ ապառազմականացված գոտին լիովին արդարացված է այս պահին»,- թվիթերում գրել է Էվանսը:
Մեկ այլ գրառման մեջ Էվանսը նշում է, որ Հայաստանի օմբուդսմենը գործում է որպես իրական առաջնորդ։
Ombudsman Arman Tatoyan seems to be the only Armenian official standing up for the population. Demilitarized zone around the borders is fully justified at this point. https://t.co/j3aDlQavAH
— John M Evans (@EvansinAmerica) October 18, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան