Կրթություն, գիտություն 16:59 20/10/2021 Հայաստան

Հայաստանը` համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարեց Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները: Այս մասին հայտնում է օլիմպիադայի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ը։

. Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից:
. Երկրորդ տեղը զբաղեցրել է Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:
. Երրորդ մրցանակին արժանացել են.
- Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
- Անջելա Կոստիքը` Սերբիայից
- Դեժան Գուտիկը` Բոսնիա-Հերցոգովինայից։

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Այս տարվա մրցույթն առանձնանում էր մասնակից երկրների աշխարհագրության բազմազանությամբ՝ ներառելով ներկայացուցիչներ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

«Անչափ կարևոր է, որ նույնիսկ համավարակի պայմաններում օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ Ավելին, օլիմպիադան հաջողությամբ շարունակում է ծառայել իր առաքելությանը և մենք տեսնում ենք, թե ինչպես է շարունակաբար աճում մասնակիցների գիտելիքի մակարդակը», -ասում է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը: 

Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անց է կացվել մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլին մասնակցած 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մրցակիցներից 6-ը Հայաստանից են, իսկ 15-ը՝ մյուս երկրներից:

«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացումն է», -ասում է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ «Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները»։

Ուշագրավ է, որ այս տարի առաջին մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։

««Սինոփսիս Արմենիայի» կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետների ն մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն նաև կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության  որակի չափորոշիչների համապատասխանեցման հարցում՝ հնարավորություն տալով բացահայտել մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», -ասում է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, «Սինոփսիսի» առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը և հավելում. «Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող՝ «Սինոփսիսի» կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը աշխարհի 13 երկիր ներկայացնող 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»։

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ.-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիան», իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա-ՄՏՍ-ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«16 տարի անընդմեջ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է այս նախաձեռնությանը: Ինչու՞: Որովհետև ակնհայտ է, որ ՏՀՏ ոլորտում, թվայնացման համաշխարհային օրակարգի իրականացման գործում Հայաստանը մտավոր մեծ ներուժ ունի, որը դեռևս շատ հեռու է՝ ամբողջովին իրացված լինելուց: Ուրախալի է, որ միջազգային օլիմպիադայում ոչ միայն  մասնակցում, այլև հաղթում են մեր հայրենակիցները: Օլիմպիադան կայացել է և նմանօրինակ նախաձեռնությունները չափազանց կարևոր են երկրի մրցակցային առավելության զարգացման, մեր երկրի ճանաչելիության բարձրացման, տնտեսական աճի, ինչպես նաև «ուղեղների արտահոսքը» կանխելու տեսանկյունից»,- ասել է Օլիմպիադայի գլխավոր գործընկեր ընկերության` Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երբ 2006թ.-ին  հիմնեցինք այս կարևորագույն մրցույթը, պատկերացում չունեինք, որ տարիներ անց այն կվերածվի միկրոէլեկտրոնիկայի բնագավառում միջազգային շատ բարձր նշաձող ունեցող օլիմպիադայի և կնպաստի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորմանը», -ասում է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Ես կարծում եմ, որ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան յուրաքանչյուրի համար շատ լավ հնարավորություն է մրցելու ամբողջ աշխարհի իր հասակակիցների հետ և փորձելու այս ոլորտում իր գիտելիքներն ու հմտություններն` իր թույլ կողմերը բացահայտելու և հետագայում դրանք ուժեղացնելու համար: Ես առաջին անգամ եմ մասնակցում նման բարձր հեղինակություն ունեցող միջազգային մրցույթի և ինձ համար մեծ պատիվ է լինել Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչում: Շնորհակալություն Հայաստանին և կազմակերպիչներին`այս հնարավորությունը մեզ հասանելի դարձնելու համար», -ասում է 16-րդ օլիմպիադայի 3-րդ մրցանակին արժանացած, Եգիպտոսի ներկայացուցիչ Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները. թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}