Ավինյանը որևէ մասնագիտական ունակություն չունի` ղեկավարելու Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը. Հակոբյան
«Բացի Փայլասարից նաև Շիկահող, Սրաշեն, Ճակատեն հատվածում մենք նույնպես խնդիր ունենք, քանի որ ադրբեջանական զինված ուժերը, չհանդիպելով, թե՛ դիվանագիտական, թե՛ այլ դիմադրության քայլելով գալիս են առաջ և մենք, ենթադրաբար, շուտով կկորցնենք նաև Շիկահող գյուղի դիմացի բարձունքը»,- Աժ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Անդրադառնալով Տիգրան Ավինյանին՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու մասին հարցին՝ Հակոբյանը հայտնեց, որ այդ մասին տեղեկություն չունի և իրեն թվում է, որ այն մամուլի մտահղացումն է:
«Տիգրան Ավինյանը, ինչքան գիտեմ, որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը»,-ասաց պատգամավորը։
Ըստ Հակոբյանի՝ քանի որ բաժնեմասերի մեծ տոկոսն ունի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, այդ պատճառով էլ տնօրենը պետք է նշանակվի հենց այդ ընկերության կողմից։
Լրագրողներից մեկը հարցրեց, թե վտանգ սպառնո՞ւմ է իր ընտանեկան մասնաբաժնին:
«Այս պետության կողմից իմ նկատմամբ երեքուկես տարի է վտանգ է սպառնում, ցանկացած վտանգ ստանում է իր պատասխանը և այդպես էլ շարունակվելու է»,-պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Ըստ նրա՝ անհասկանալի է նաև, թե ինչպես բաժնեմասերը հայտնվեցին «Գեոպրոմայնինգ» ընկերության ձեռքում, բայց ենթադրություններ ունի, որով դեռ չի կիսվի։
Պատգամավորը խոստացավ, որ երբ վերջնական պարզի, թե ինչ է կատարվել, անմիջապես ասուլիս կհրավիրի ու բոլոր հարցերին կանդրադառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան