«Չեմ պատվաստվել». Բեզրուկովը խոսել է իր առողջական վիճակի մասին
Սերգեյ Բեզրուկովն Instagram-ում կապ է հաստատել իր բաժանորդների հետ և խոսել իր առողջության մասին՝ կորոնավիրուսով հոսպիտալացվելուց հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ես պարզապես չեմ անցել պատվաստումը, ես ժամանակ չունեի դա անելու», - ասել է Բեզրուկովը:
Նա հույս ունի, որ այս ամենը պատահական չի եղել, այլ այդ կերպ իր օրգանիզմը որոշել է թույլ տալ իրեն հանգստանալ լարված գրաֆիկից:
«Ես կուզենայի գնալ հեռու վայր, բայց ես գնալու տեղ չունեմ։ Բնակարանում առանձին սենյակ չկա ու երեխաներս դեռ փոքր են: Իսկ տնակը Մոսկվայից հեռու է»-հավելել է դերասանը։
Հիշեցնենք, որ Սերգեյ Բեզրուկովին այսօր տեղափոխել են հիվանդանոց՝ կորոնավիրուսային հիվանդաության պատճառով։