Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի․ արաբագետ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․
«Իրան-Ադրբեջան հռետորաբանական փոխհրաձգության համատեքստում իրանական կողմն անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. հիշել են և հիշեցնում են տխրահռչակ-երջանկահիշատակ Հեյդար Ալիևի նեղ մասնագիտական արկածները Թեհրանում։
Մասնավորապես, Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունում նախկինում Ադրբեջանի բաժնի ղեկավարն իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հիշեցրել է.
«Հեյդար Ալիևը КГБ-ից է եղել: Եվ, երբ մեզ պատմում էր, ասում էր՝ Թեհրանում КГБ-ի լրտես եմ եղել և Թեհրանի այսինչ անկյունում կոշիկ էի փայլեցնում, կոշիկ փայլեցնող էի: Եվ դա հպարտությամբ էր պատմում, այսինքն՝ ցանկանում էր ցույց տալ, որ ծանոթ է Իրանին, լավ է ճանաչում Թեհրանն ու Իրանը»:
Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան