Գերիների ծնողների ակցիային ի պատասխան ոստիկանները փակել են կառավարության շենքի դուռը
Ադրբեջանում գերության մեջ պահվող գերիների ծնողները կառավարության շենքի դիմաց են։ Ի պատասխան պատերազմից հետո գերության մեջ պահվող տղաների ծնողների, ակցիայի կառավարության շենքի դիմաց մեծաթիվ ոստիկաններ են բերվել։ Նրանք մի քանի շարքով կանգնել են աստիճաններին՝ փակելով կառավարության մուտքի դուռը։
Ծնողների հետ հանդիպման իջավ Նիկոլ Փաշինյանի օգնականներից մեկը, նա հանդիպման հրավիրեց ծնողներին, ակցիայի մասնակիցներից մի քանիսը նրա ուղեկցությամբ կառավարության շենք մտան։
Հիշեցնենք, որ մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները, քննչական մարմինները չեն հրապարակել, թե քանի գերի է Ադրբեջանը պահում Բաքվում։ Երեկ Հայաստան վերադարձավ հինգ գերի։ Դա հաջորդեց Սյունիքում Փայլասարը ադրբեջանցիներին հանձնելու մասին տարածված լուրերին։
Հարակից հրապարակումներ`
- Ալվինա Աղաբաբյան. Տարածք, բարձունք գերու դիմաց փոխանակումն անընդունելի է
- Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան
- Բաքվից Հայաստան է վերադարձել 5 գերի