«ԱՊՀ-ի մաքսային ոլորտի արձանագրությունն Հայաստանը ստորագրել է հատուկ կարծիքով, Ադրբեջանը՝ վերապահումով»
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:
Ինչպես նիստում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, արձանագրությունը ստորագրվել է 2018թ. ապրիլի 15 -ին Դուշամբերում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում և ուժի մեջ մտել 2019թ. մարտի 20-ին, որը այս պահին 6 երկիր է վավերացրել:
«Ադրբեջանն այն ստորագրել է վերապահումով, որում ասում է, որ Հայաստանի պարտավորությունները և իրավունքները չեն տարածվում Ադրբեջանի վրա և հակառակը»,- ընդգծեց նա։
Աշոտ Մուրադյանը հայտնեց, որ արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության Կառավարության (հատուկ կարծիքով), Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության և Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության միջև:
ՊԵԿ փոխնախագահի ներկայացմամբ՝ արձանագրությունը նպատակ է ունեցել բարձրացնել անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության արդյունավետությունը:
«Համաձայնագրի կնքման նպատակն է մաքսային գործի ոլորտում պետությունների մաքսային մարմինների համագործակցության միջոցով նպաստել մասնակից պետությունների միջև ուղևորային և բեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը»,- ասաց Մուրադյանը:
Նրա խոսքով՝ արձանագրությամբ համաձայնագրում ավելացվել է երկու հոդված, որոնք կարգավորում եմ կողմերի մաքսային մարմինների միջև հարցումների կազմակերպումը, դրանց հիմքերը, ձևերը և բովանդակությունը:
ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ համաձայնագրով կողմերը նպաստում են մաքսային գործառնությունների արագացմանը և հսկողության բարձրացման պարտավորությունների կատարմանը:
«Կողմերը նաև հարցման հիման վրա պարտավորվում են միմյանց ներկայացնել հաստատման հավաստագրեր, որով հաստատվում է, որ մի կողմից արտահանած ապրանքները մյուս կողմում ներմուծվել են օրինական հիմունքներով: Նաև սահմանված է պետությունների մաքսային ծառայությունների փոխօգնության եղանակները»,- հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունեց որոշումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա