ԵՄ «Սիգմա» կազմակերպությունը գտել է, որ ՀՀ գնումների գործընթացի բողոքարկման համակարգն անկախ չէ. Ավագ Ավանեսյան
«Առևտրի համաշխարհային կազմակերպության և ԵՄ-ի հետ կնքած «Սեպայի» համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ն պարտավորորթյուն ունի անկախ մարմին ձևաորել, որը կքննի գնումների գործընթացում առկա բողոքները»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ զեկուցելով «Գնումների մասի» օրենքի և կից օրենքների փաթեթի փոփոխության հարցը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ԵՄ-ի «Սիգմա» կազմակերպությունը, գնահատելով ՀՀ-ում գնումների գործընթացի բողոքարկման համակարգը, ինստիտուցիոնալ ու կիրառական առումով համարել է, որ այն անկախ կոչվել չի կարող:
Ավանեսյանը հայտնեց, որ կա՛մ պետք է ձևավորվի բողոքարկման ինքնավար մարմին, կա՛մ այդ գործառույթը պետք է գնա դատական համակարգ:
Ֆինանսների փոխնախարարը տեղեկացրեց, որ ներկայում տարեկան 200 գործ է բողոքարկվում, որը կազմում է մրացակցային ընթացակարգով պայմանագրային գնումների 1 %-ը:
Ըստ Ավանեսյանի՝ քանի որ այդ տոկոսը փոքր է, ապա գործադիրը նպատակահարմար է համերել դատական համակարգով քննել բողոքի գործերն, այլ ոչ թե առանձին անկախ բողոքարկման մարմին ձևավորել:
«Նպատակահարմար է համարվել, որ դատական համակարգով բողոքները քննվեն՝ ապահովելով անկախությունը և Երևանի դատարանն է այն հիմնականում իրականացնելու, երկու դատավոր ենք ունենալու»,-հայտնեց Ավանեսյանը և տեղեկացրեց, որ այդ դատավորները կվերապատրաստվեն ֆինանսների նախարարության կողմից:
Նրա խոսքով՝ փաստացի լինելու է «քվազի մասնագիտացված» դատարան, որը ինստիտուցիոնալ և օրենսդրական առումով մասնագիտացված չի կարելի համարել, բայց փաստացի մասնագիտացված դատավորներ են լինելու:
Փոխնախարարի ներկայացմամբ՝ բողոքը ներկայացվելու դեպքում մրցույթը 30 օր կասեցվում է, և կարող է անհրաժեշտության դեպքում ևս 10 օրով կասեցվել:
Ըստ նախագծի՝ մրցույթը չի կասեցվի, եթե տվյալ մարմնի ղեկավարը դիմել է դատարան հիմնավորելով, որ այն ունի զգալի հանրային շահ, կամ վերաբերում է պաշտպանությանը ու ազգային անվտանգությանը: Այդ դեպքում բողոքը բավարարաելուց հետո տուժած ընկերության վնասները փոխհատուցվելու են:
Ավագ Ավանեսյանը տեղեկացրեց, որ գնմանը մասնակցելու դիմումը մերժելու որոշման բողոքարկման համար պետական տուրքը կազմելու է գնման արժեքի 1 %-ը, իսկ երբ տեխնիկական բնութագրի մերժումն է բողոքարկվում, ապա դրա տուրքը կկազմի 60 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում