Պետական ընդհանրուր գնումների 45 %-ն են կազմում մեկ անձից գնումները. Ավագ Ավանեսյան
«Պետական ընդհանուր գնումների 45 %-ն են կազմում մեկ անձից գնումները»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ արձագանքելով հարցն ընդդիմադիրենրի կողմից շահարկելու դեպքերը բացառելու նապատակով պարզաբանում ներկայացնելու՝ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի հորդորին:
Փոխնախարարի խոսքով՝ մեկ անձից գնումների մեծ մասն իրականացվում է առողջապահական համակարգում և այն կապված չէ համաճարակի հետ, այլ «պատմականորեն» եկող գործընթաց է:
Նա հայտնեց, որ մեկ անձից պետական գնումների 90 %-ը, իսկ համաճարակի ժամանակ՝ 88 %-ը բաժին է ընկել առողջապահության ոլորտին, 5-7- %-ը հանրային ծառայություններին և մանցածը 3 %-ն է բաժին ընկնում այլ ոլորտներին:
Ավանեսյանի տեղեկացմամբ մեկ անձից գնումների ծավալներն անկում էին ապրում, բայց համաճարակի ժաամնակ՝ 2020 թ.-ին այն կրկին աճել է:
«Մեր հերթական բարձրաձայնումը մնաց անպատասխան, մասնավորապես՝ ասել էինք, որ Սյունիքում ամիսներ առաջ 6.3 մլրդ դրամ մեկ անձից գնումների սկզբունքով բաշխում է իրականացվել երեք ընկերությունների միջև»,-հայտարարեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ շեշտելով, որ ընդդիմությունը միշտ էլ մեկ անձից գնումների հարցն օրակարգում է պահելու:
Նա պնդեց, որ մինչ այսօր այդ բաշխման սկզբունքի վերաբերյալ պարզաբանում չի ներկայացվել և հասարակության համար հարցը բաց է մնացել:
Ավագ Ավանեսյանը կրկին շեշտեց, որ իրենց քաղաքականությունը նպատակաուղղված է մեկ անձից գնումների քանակի նվազեցմանը, բայց լինում են դեպքեր, երբ տվյալ ենթակառուցվածքն արագ կառուցելու համար անհրաժեշտ է լինում մեկ անձից շտապ գնում կատարել:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ «Սիգմա» կազմակերպությունը գտել է, որ ՀՀ գնումների գործընթացի բողոքարկման համակարգն անկախ չէ. Ավագ Ավանեսյան
- Ավինյանը որևէ մասնագիտական ունակություն չունի` ղեկավարելու Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը. Հակոբյան
- Խնդրահարույց կետերի պատճառով 2 ամսով հետաձգվեց հանրային ծառայությունները կարգավորող օրենքների փաթեթի քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում