Երեք տարվա դադարից հետո Քոլատակը ֆիզիկայի ուսուցիչ ունի
«Իմ, ընտանիքիս ու ընկերներիս ու անցած 25 տարիների միջև Երևանից Քոլատակ ձգվող 380 կմ ճանապարհն է ու կյանքս 180 աստիճանով փոխելու որոշումը։ Այս աշնանն ուրիշ երանգներով, դեմքերով ու բարբառով եմ շրջապատված, որոնք արդեն հարազատ են դարձել»,- Արցախի հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ուսուցիչ Պողոս Գալստյանը։
Քոլատակի դպրոցում աշակերտների պայուսակում 3 տարի շարունակ ֆիզիկայի դասագիրք չի եղել ։ Այս ուսումնականում գրքերը հանվեցին գրադարանների պահարաններից ու հայտնվեցին աշխակերտների ձեռքում։ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Քոլատակ եկած ուսուցիչը ֆիզիկայի մասնագետ է։
«Սկսում ես նախ զարգացնել ֆիզիկայի մտածողություն, հետո նոր նյութի ըմբռնում երեխաների մոտ, քանի որ դժվար է առանց հիմքի»,- ասել է ուսուսիչը։
Առավել մանրամասն ՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան