20.10.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 19-ին կատարվել է 211 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 896 քաղաքացու հետազոտություն, որից 1435-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 19.10.2021. Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել
- 18.10.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է
- 17.10.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
- 14.10.2021. Արցախում կորոնավիրուսի 34 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում