Հայկական երաժշտությունն այս տարվա «Մորավյան աշուն» փառատոնի գլխավոր թեմաներից է եղել
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել «Մորավյան աշուն» (Moravský podzim) 51-րդ միջազգային փառատոնում՝ եզրափակիչ համերգով:
Նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին Բռնոյի Յանաչեկի անվան լեփ-լեցուն թատրոնում նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կատարել է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագիր. Տիգրան Մանսուրյանի «... and then I was in time agai» ստեղծագործությունը՝ գրված ալտի և կամերային նվագախմբի համար, մենակատար՝ Լուկա Ռանիերի (Իտալիա), Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 3 և Արամ Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2:
Ֆիլհարմոնիկի համերգը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին:
Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ հայկական երաժշտությունն այս տարվա «Մորավյան աշուն» փառատոնի գլխավոր թեմաներից մեկ էր: Համերգից հետո, Բռնոյի Ֆիլհարմոնիայի տնօրեն Մարի Կուչերովան ասել է, որ հրավիրելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկին՝ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայաստանին, որպես երաժշտական հարուստ ավանդույթներով երկրի, հատկապես, երբ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշում է իր անկախության 30-ամյակը:
Համավարակով պայմանավորված միջազգային շրջագայությունների սահմանափակումների չեղարկումից հետո սա Ազգային ֆիլհարմոնիկի երկրորդ հյուրախաղերն են: Հայաստանի սահմաններից դուրս Ֆիլհարմոնիկի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 6-ին՝ Իտալիայի Հանրապետությունում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցելության կապակցությամբ:
Լուսանկարիչ՝ Vojt chch Kába
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները