Հայկ Մելիքյանը Բեյրութում կկատարի Տիգրան Մանսուրյանի թիվ 2 Ֆանտազիան
Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը նոյեմբերի 4-ին ելույթ է ունենալու Բեյրութում։
«Լիբանանում տեղի ունեցող վերջին ճգնաժամերին ի պատասխան շատ ցանկանում էի սեր ու հույս փոխանցել այդ հյուրընկալ ու հայերիս համար այդքան հարազատ ժողովրդին։ Ինձ հիացնում է նրանց ապրելու կամքը, և ես մեծ սիրով ցանկանում եմ հույսի իմ ներդրումն ունենալ չքնաղ Բեյրութում։
Սիրով հրավիրում եմ Բեյրութի երաժշտասերներին նոյեմբերի 4-ի իմ համերգին՝ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի ընթացքում կարարելու եմ Տիգրան Մանսուրյանի թիվ 2 Ֆանտազիան և մի քանի մենանվագ ստեղծագործություններ»,- գրել է Հայկ Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները