Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղների ու սողանքների զոհ է դարձել գրեթե 50 մարդ
Առնվազն 46 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում՝ Ութարախանդ նահանգում, տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի և սողանքների պատճառով: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով նահանգի կառավարությանը:
«Ութարախանդ անձրևների հետ կապված միջադեպերի հետևանքով զոհերի թիվը հասել է 46 - ի, անհայտ կորել է 11 մարդ, 12-ը վիրավորվել են», - հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման դեպարտամենտի քարտուղար Ս.Ա. Մուրուգեսանը:
Ավելի վաղ պետության ղեկավար Պուշկար Սինգհ Դամին ասել էր, որ պետական իշխանությունները զոհվածների ընտանիքներին փոխհատուցելու են 400 հազար ռուփի (5,3 հազար դոլար) չափով, իսկ տուն կորցրածներին տրվելու է 190 հազար ռուփի (2,5 հազար դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա