Ջրի թանկացումը ծանր բեռ է դառնալու. տնտեսագետ
««Վեոլիա Ջուր»-ը պայմանագրի կնքման առաջի օրից իր պարտավորությունները չի կատարել, թերացել է իր աշխատանքում, իսկ կառավարությունն, իր հերթին, չի հետևել ընկերության պարտավորությունների կատարմանը։ 20 տարի շարունակ դա բերել է ջրի ահռելի՝ 75-80 տոկոս կորուսների, այստեղից էլ՝ սակագնի շարունակական բարձրացման։ Այնպես որ, կորուստները թանկացման արմատն են»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։
Ինչ վերաբերում է ջրի սակագնի՝ սոցիալապես անապահով խավի համար անփոփոխ մնալու կետին, տնտեսագետն ընդգծել է՝ սա կոռուպցիոն մեխանիզմ է։
«Եթե պետությունը փոխհատուցի, հնարավոր է, շատ հարուստ մարդկանց փոխհատուցի՝ ասենք, թանկարժեք «Մերսեդես» ունեցողների։ Ո՞վ է որոշելու անապահովներին, ո՞վ է հետևելու գործընթացին և մոնիթորինգ անելու»,- հարց է հնչեցրել Արիստակեսյանը։
Տնտեսագետը նաև համոզմունք է հայտնել՝ ջրի սակագնի թանկացումն ազդելու է ազգաբնակչության սպառողական զամբյուղի վրա։
«Բոլոր թանկացումներին գումարած՝ ջրի թանկացումը ծանր բեռ է դառնալու թե՛ զբաղված աղքատների, և թե՛ հայտարարված աղքատների ուսերին։ Առանց այդ էլ փոքր եկամուտների պարագայում սա լուրջ հարված է լինելու մարդկանց գրպաններին»,-հավելել է Մովսես Արիստակեսյանը։
Հիշեցնենք, որ ջրի սակագինը կբարձրանա 2022 թվականի հունվարի 1-ից։ Սոցիալապես անապահով սպառողերի համար գործի գործող 180 դրամ սակագինը, մնացած սպառողների համար կսահմանվի 200 դրամ սակագին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա