Սվերդլովսկի շրջանում մեթանոլից թունավորման հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի
Սվերդլովսկի մարզում մեթիլ սպիրտ խմելուց հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության «Ժողովրդական վերահսկողություն» ծրագրի տարածաշրջանային համակարգող Դմիտրի Չուկրեևը:
«Եվս յոթ մարդ է մահացել»,-ասել է Չուկրևը՝ հավելելով, որ զոհերից չորսը Եկատերինբուրգից էին, մնացածը՝ Սվերդլովսկի շրջանի այլ բնակավայրերից:
Հոկտեմբերի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի Չկալովսկի շրջանում մի քանի անձ քաղաքացիներին վաճառել էւն ալկոհոլ պարունակող հեղուկ (մեթիլ սպիրտ), որը վտանգ է ներկայացնում սպառողների կյանքի և առողջության համար: Հեղուկի ընդունման արդյունքում մահացել էր 18 մարդ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել 1978 և 1967 թվականներին ծնված երկու կասկածյալի:
Սվերդլովսկի մարզի դատախազը որոշել է ստուգումներ անցկացնել Եկատերինբուրգի շուկաներում` կեղծ ալկոհոլ պարունակող ապրանքների վաճառքի դեպքերը բացահայտելու համար: