Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 57 301 թեստ, այստեղից 36 635-ը՝ հակագենի արագ թեստով և 20 666-ը՝ «ՊՇՌ»:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 675 771 դեպք: Ապաքինվել է ևս 2 348 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 619 285:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 588 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 926 893 մարդ, օրական՝ 5 543: