
Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են: Տեղեկությունը հարցմանն ի պատասխան հաստատել է նաև Տիգրան Արզաքանցյանը.
«Այո, իրոք կալանք է դրված իմ բանկային հաշիվների վրա: Բայց թույլ տվեք չմեկնաբանել դա»,-ասել է Արզաքանցյանը:
Գործարարը նաև հաստատել է, որ իր սեփականություն հանդիսացող ընկերություններում ստուգումներ են իրականացվել, սակայն դրանք, Արզաքանցյանի պնդմամբ «կրել են հերթական բնույթ»:
Լրատվամիջոցը գործարարից հետաքրքրվել էր՝ նկատի ունենալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերի մի մասը վարչապետի աշխատակազմին նվիրելու նախատիպը, նման առաջարկի դեպքում որո՞նք կլինեն իր քայլերը, ինչին ի պատասխան նա պատրաստակամություն էր հայտնել՝ իր սեփականություն հանդիսացող ընկերությունների բաժնեմասերի մի մասը ևս նվիրաբերել Կառավարությանը, եթե առաջարկը վերաբերի բոլոր ընկերություններին։