Ովքե՞ր են խոշոր հարկ վճարողները
ՊԵԿ-ը հրապարակել է ահս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը։
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 138 մլրդ 98 մլն դրամ։
Հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ» ընկերությունը, նրան հաջորդում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՞-ըը, Պաշտպանության նախարարության աշխատակազմը, «Գրանդ Տոբակո-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «ՄՏՍ Հայաստան»-ը, «Թեղուտ»-ը, «Սիփիէս օիլ»-ը, «Ֆլեշ»-ը։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին