ԱՄՆ-ում 4-ամյա տղան 21 մետր գլորվելով ժայռից ողջ է մնացել
ԱՄՆ Կենտուկի նահանգում 4-ամյա երեխան ընկել է ժայռի գագաթից: Նա 21 մետր գլորվել է ցած։ Այս մասին հաղորդում է «CNN»-ը։
Բարեբախտաբար տղայի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է որոշակի կապտուկներ և քերծվածքներ։
Ըստ աղբյուրի՝ տղան քայլարշավի էր մասնակցում ծնողների հետ Daniel Boone National Forest անտառում: Երեխան սայթաքել է և ցած սահել ժայռից:
Ընկնելու ժամանակ երեխան մի քանի անգամ դիպել է քարի է՝ ընդհանուր առմամբ գահավիժելով 21 մետր: Երեխայի հայրը վազել է նրա հետևից և գրկած ցած իջեցրել լանջից:
Երեխային զննել են շտապ օգնության բժիշկները և հայտնել, որ նրա հետ ուղղակի հրաշք է տեղի ունեցել, որ նա ողջ է մնացել: