Արամ Վարդևանյան. Ֆեյքնյուզի դեմ պայքարելու համար իշխանությունը չպետք է հանդուրժեր արծրունհովաննիսյանական ճշմարտությունը
«Հայաստանում բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, սա պետք է հաճախ ասենք։ Իսկ Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատություն, երաշխավորում է որպես անմիջականորեն գործող իրավունք, դա իրավունքների ամենաբարձր մակարդակում գտնվող երաշխիք է»,-Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ցավ հայտնելով, որ «բոլոր դեպքերում»-ն ասում է սարկաստիկ առումով։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է մասնագիտական քննարկում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, ինչպես նաև քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ։
Մասնագիտությամբ իրավաբան ընդդիմադիր պատգամավորը նաև հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը Խ անդամ երկիր է, իսկ Եվրոպայի խորհրդի անդամ երկրները, ուզեն թե չուզեն, ունենում են խոսքի ազատության շատ բարձր աստիճան։
«Բնական է, որ ցանկացած իշխանություն ցանկանում է սահմանափակել խոսքի ազատությունը, բայց այս իշխանությունները պետք է տարբերվեին»,-ասաց բանախոսն ու հիշեցրեց, որ իշխանության եկել են նախկինում ընդդիմադիրները։
Վարդևանյանի խոսքով, ԶԼՄ-ների նկատմամբ իշխանության կողմից իրականացրած գրոհները, քննադատությունների նկատմամբ անհանդուրժողականությունը իրենց արտացոլանքն են գտել այդ նախագծերում։
«Իշխանությունը փորձում է պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ ոչ թե ֆեյքերի դեմ, այլ ԶԼՄ-ների դեմ պայքարելով, այսինքն ասում են, ոչ թե անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր։ ԶԼՄ-ն պետք է ունենա ազատություն, այլ հարց է, դա կլինի ցանկալի՞, թե՞ ոչ։ Ազատությունը երաշխավորում է Սահմանդրություն»,-ասաց Վարդևանյանը՝ ընդգծելով, թե ինչպե՞ս պետք է ԶԼՄ-ն պարզի, արդյոք այդ դոմեյն անանուն է, թե՞ ոչ։
Նա վիճահարույց համարեց նաև առաջարկվող այն փոփոխությունւ, ըստ որի, հաշվետվություն չներկայացարած ԶԼՄ-ին կարող են տուգանել 500-700 հազար դրամ տուգանքով։
«Սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկում ենք դադարեցնել պարգևավճարները, բայց զուգահեռաբար ԶԼՄ-ներին կամ ֆինանսական հաշվետվություն չնեկայացված կազմակերպություններին պետք է պատասխանատվության ենթարկե՞լ։ Սահմանադրության մեջ կա համաչափության սկզբունքը»,-ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ ֆեյքնյուզի դեմ պայքարելու համար պետք է ունենալ մի իրականություն, որտեղ իշխանությունը չի հանդուրժում արծրունհովաննիսյանական ճշմարտություն։
«Բայց կարծես թե հենց իրենք էլ այդ ամենը գեներացնողն էին։ Նման կարգավորումները խոսքի ազատության, համաչափության, որոշակիության սկզբունքների, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով ամրագրված սկզբունքների հետ գտնվում են հսկայական կոնֆլիկտների մեջ»,-ասաց նա՝ նշելով, որ այս պահին ՍԴ 8 դիմում են ներկայացրել, այս դեպքում էլ կա խնդիր, ինչին արձագանքելու են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան