Ըստ Արարատ Միրզոյանի՝ կառավարության նիստին բերվել էր նախօրոք քննարկված նախագծից տարբերվող տարբերակ
«Կառավարության նիստին ներկայացված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը փոքր ինչ տարբերվում է նախապես շրջանառված և ԱԳՆ-ի կողմից առարկություն չստացած նախագծից»,-կառավարության նյիստում այսօր հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և առաջարկեց չզեկուցվող հարցի ընդունումը առկախել:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ով ունի տեղեկություն փոփոխության մասին: Դահլիճից արձագանք չեղավ:
Արարատ Միրզոյանը թույլտվություն խնդրեց և կարդաց օրենքի նախագծում ավելացված տվյալ հատվածը, որում ասվում էր. «Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ: Ըստ անհրաժեշտության սփյուռքի գործերի հանձնակատարները կարող են նշանակվել տվյալ օտարերկրյա պետության հետ փոխադարձ համաձայնությամբ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա»:
Միրզոյանը հայտարարեց, որ հասարակական հիմունքներով հանձնակատարին նախագծով առաջարկվում է նշանակել այլ երկրներում դեսպաններ և մշտական ներկայացուցիչներ նշանակելու ընթացակարգով, որը խնդիրներ կառաջացնի այդ պետության հետ թեկնածուի համաձայնեցման գործընթացում:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, ոչ թե առկախել հարցի ընդունումն, այլ առանց այդ նախադասության հասատել որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2%-ն է շեմը հաղթահարել. Վահրամ Դումանյան
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2021 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում իրականացնելու մասին