Դեռևս ունենք անհետ կորածներ, ունենք սառնարաններում պահվող մարմիններ, որոնց ԴՆԹ պատասխանները դեռ չկան․ Ելենա Կիրակոսյան
ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանը «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ անդրադարձավ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ծագած խնդիրներին։
«Պատերազմի ընթացքն ու հետպատերազմական շրջանը ցույց տվեց, որ մեր պետությունը պատրաստ չէր այն աղետին, որին առնչվեցինք։ Բացի այն, որ պատերազմի ընթացքում լրջագույն խնդիրներ կային՝ կազմակերպչական, վերահսկողության, զորքի մոբիլիզացման, տեղեկատվության հավաքագրման և պատշաճ տրամադրման, նաև այս մեկ տարին ցույց տվեց, որ ունենք չլուծված խնդիր, օրինակ՝ գերիների վերադարձը»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով․
«Բարեբախտաբար 5 գերիներ վերադարձան իրենց ընտանիքներ, սակայն դա պետք է լիներ ավելի շուտ և բոլորը։ Դեռևս ունենք անհետ կորածներ, ունենք սառնարաններում պահվող մարմիններ, որոնց ԴՆԹ պատասխանները դեռ չկան, անցել է արդեն մեկ տարի»։
Ելենա Կիրակոսյանը իր խոսքում նաև նշեց, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա շարունակվում է տեղեկատվության պատշաճ տրամադրումը խնդիր մնալ։
Նա փաստոց՝, մարդիկ չեն կարողանում տեղեկատվություն ստանալ իրենց հարազատի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Լարիսա Ալավերդյան. «Պետք է հանրային տրիբունալ ստեղծվի»
- Սեյրան Օհանյան. Հադրութի հատվածում հնարավոր էր կանգնեցնել հակառակորդին
- Արթուր Ղազինյան. Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի
- Զոհվածի հայր. էդ Արայիկ Հարությունյանը չէ՞ր, որ հայտարարում էր Արցախի օդը փակ է
- Տիգրան Աբրահամյանի ահազանգը. Պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են
- Սեյրան Օհանյան. Սպառնալիքները շատ են, մինչդեռ դրանց կանխարգելման համար հնարավորություններն այնքան էլ բարձր չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան