Ժիրինովսկին խնդրել է երրորդ աշխարհամարտը չսկսել մինչև իր 80-ամյակը
ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի երկրների համատեղ զորավարժությունները ոչ այլ ինչ են, քան իսկական պատերազմի նախապատրաստություն, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ լայնամասշտաբ հակամարտությունը կարող է սկսվել 2027 թվականին: Ռուսական սահմաններին աստիճանաբար բերՎում են զորքերը, իսկ Կիևին օգնության տակ թաքնվում է սպառազինության պահեստավորման գործընթացը:
«Ես ուզում եմ հանգիստ դիմավորել իմ 80-ամյակը։ 2026-ին դառնում եմ 80 տարեկան, դրանից հետո կարող եք սկսել պատերազմը բայց կխնդրեի, որ այն տևեր մինչ իմ 85 տարեկան դառնալը»,- այս կերպ է բացատրել Ժիրինովսկին համաշխարհային հակամարտության մեկնարկի ամսաթվի ընտրությունը:
Նա նաև հիշեցրել է, որ ժամանակին Ուկրաինայում շատ զենք է պահվել ու այն կբավականացներ ամբողջ երրորդ համաշխարհային պատերազմի համար: Բայց հետագայում բոլորը թալանել են, վաճառել, ջնջել դրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան