Իզմիրում ձերբակալվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության երկու անդամներ
Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ձերբակալվածներից 15-ը մեղադրվում են սոցիալական ցանցերում թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) քարոզչությամբ զբաղվելու, իսկ 2-ը՝ ՔԲԿ-ին անդամակցելու մեջ։
Հայտնի է, որ ձերբակալվածների մեջ են մտնում նաև Թորբալը և Քարաբաղլար շրջանների ղեկավարները, որոնք քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են։
Թուրքական ոստիկանությունն այժմ միջոցառումներ է ձեռնարկում ևս 3 հոգու ձերբակալման ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա