Իրակլի Ղարիբաշվիլի. Միակ հաստատությունը, ուր կտեղափոխեն Սաակաշվիլին՝ կլինի բանտային հիվանդանոցը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, արդարադատության նախարարը երեկ պարզաբանել է, որ անհրաժեշտության դեպքում բժիշկների հանձնարարականով միակ հաստատությունը, որտեղ կտեղափոխեն Միխեիլ Սաակաշվիլին, կլինի բանտային հիվանդանոցը։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով, այլ ինստիտուտ չի դիտարկվում։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել այս հարցը: Արդարադատության նախարարն արդեն երեկ ասաց, նրանից լսեցինք, որ եթե անհրաժեշտ լինի, բժիշկների հանձնարարականով, եթե բանտարկյալ Սահակաշվիլիին տեղափոխեն, միակ հաստատությունը կլինի բանտային հիվանդանոցը։ Արդարադատության նախարարից լսել ենք, այլ ինստիտուտ չի դիտարկվում, դա բացառված է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, սահմանի անօրինական հատումը սովորական հանցագործություն է, և դատախազությունը համապատասխաբար արձագանքեց Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված:
Նրա խոսքով, ոչ ոք չի կարող և չի բարձրացնի այս հարցը:
«Ես զրուցել եմ բազմաթիվ եվրոպացի գործընկերների, ընկերների հետ և նրանք կատակով զարմացած են, թե ինչպես կարող էր նախկին նախագահը… նախ, բոլորը շոկի մեջ էին, երբ այս մարդը լքեց մեր քաղաքացիությունը, իր քաղաքացիությունը, անձնագիրը, դա դավաճանություն է, և երկրորդ, մաքսանենգության միջոցով, գաղտագողի, ես կասեի՝ խայտառակ կերպով մտավ երկիր: Իհարկե, նա խախտեց օրենքը: Սահմանի անօրինական հատումը սովորական հանցագործություն է, և դատախազությունը, մեր պետությունը համապատասխանաբար է արձագանքել», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երեկ Ռուսթավի 12-րդ հաստատությունում 344-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանք է առաջադրվել սահմանը ապօրինի հատելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին Վրաստան է ժամանել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնված
- Սաակաշվիլիի բժիշկ. Հիվանդանոց տեղափոխվելու կարիք դեռ չկա
- Սաակաշվիլին տեղափոխվել է մենախուց
- Սաակաշվիլիիի կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց՝ կոչ անելով ազատ արձակել գործչին
- Սաակաշվիլին պատրվակ է գտել միջազգային հանրությանը դիմելու համար
- Ռադայում Սաակաշվիլիի ձերբակալությունը համարում են Պուտինին ամերիկյան հատուկ ծառայությունների նվերը
- Միխեիլ Սաակաշվիլին բանտի խանութից գնել է յոթ բանկա մեղր
- Սաակաշվիլին Վրաստանի սահմանը հատել է կանաչի տեղափոխող ավտոմեքենայի բեռնախցում
- Վրաստանը մտադիր չէ Սաակաշվիլիին փոխանցել Ուկրաինային
- Ուկրաինայի ԱԳ նախարար․ Սաակաշվիլին մեր քաղաքացին է և մենք կաջակցենք նրան
- Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում