Լարիսա Ալավերդյան. «Պետք է հանրային տրիբունալ ստեղծվի»
«Ո՞վ պետք է ինչ պատրաստեր, կանգնեցներ պատերազմը, որ մե՞կդ է կասկածում, որ 2018 թվականից նպատակադրումը եղել է հենց սա: Եթե կասկածում եք, վախենում եք առերեսվել հրեշավոր իրողության հետ, ձեր ցավն ավելի խորքային է լինելու»,- ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ Լարիսա Ալավերդյանը՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը, որին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները:
Նրա խոսքով, պետք է բաց աչքերով, պարզ տեսնել, որ այս ամենը պատրաստվել է երկար տարիներ:
«Քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հայատյացությունը հայտնի է եղել: Չեմ հասկանում՝ միայն ե՞ս եմ կարդացել նրա նյութերը: Հայատյաց է, չէ՞: Նա Հայաստանը, հայկական պատմությունը, հայությունը… ատելությամբ է վերաբերում: Այպիսի հոդվածներ, խոսքեր, որը հանդիպել եմ իրենց դեղին թերթում, չեմ տեսել ադրբեջանական կայքերում: Իսկ ես ադրբեջաներեն գիտեմ և ադրբեջաներեն եմ ընթերցում իրենց կայքերը:
Մինչև երբ եք բոլորդ այդպես ասելու` «որ սա անեին, որ այն անեին»: Ինչո՞ւ պետք է անեին: Հիմա իրենք իրենց հաղթած են համարում: Իրենք իրականացրել են: Մի բանն է, որ չի ստացվել՝ Արցախն ամբողջովին տան Ադրբեջանին: Ընդ որում, դա չեն հաջողացրել, քանի որ մոռացել էին, որ տարածաշրջանում այլ պետություններ շահեր ունեն»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նա ընդգծեց՝ իրենք եկել են դրա համար:
«Ինչի՞ համար են եկել իշխանության: Սրա համար: Իմ առաջարկությունն է՝ ներկա իշխանությունները դեռ մնալու են միառժամանակ, քանի որ իրենք կատարում են այն ծրագիրը, որն ամբողջովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունն ու նպատակին:
Պետք է հանրային տրիբունալ ստեղծվի հենց այն քաղաքական, իրավաբանական համայնքի կողմից, որն այսքան ջանասիրաբար հավաքագրել է այսքան ապացույցներ, որ տեղի ունեցած հանցագործություններ են: Պարզ է, որ այդպիս տրիբունալի որոշումները չեն կարող իրականացվել, բայց սկզբից մարդիկ պետք է հասկանան, որ դա իրոք հանցագործություն է»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նա առաջարկեց ստեղծել երկու պալատանոց տրիբունալ՝ մեկն ուսումնասիրում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական բոլոր հանցագործությունները, մյուսը՝ ուսումնասիրում է բոլոր այն քայլերը, որոնք այս իշխանությունները նպատակադրված եկել են, որ դա տեղի ունենա:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Հադրութի հատվածում հնարավոր էր կանգնեցնել հակառակորդին
- Արթուր Ղազինյան. Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի
- Զոհվածի հայր. էդ Արայիկ Հարությունյանը չէ՞ր, որ հայտարարում էր Արցախի օդը փակ է
- Տիգրան Աբրահամյանի ահազանգը. Պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում