Մոսկվայում լոքդաուն է հայտարարվում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը
Մոսկվայում, COVID-19-ի տարածման պատճառով, ոչ աշխատանքային օրեր են սահմանվում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը՝ համաձայն Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանի, որը հրապարակվել է մայրաքաղաքի քաղաքապետի կայքում, գրում է Ria-ն։
Դադարեցվում են դասերը դպրոցներում, մանկապարտեզներում, ինչպես նաև սպորտային դպրոցներում։ Ոչ աշխատանքային օրերին արգելվում են նաև բոլոր ձեռնարկությունների աշխատանքները՝ բացառությամբ ենթակառուցվածքային գործունեություն իրականացնողներինը, արգելվում են զանգվածային միջոցառոմները։
Թանգարաններն ու թատրոնները կարող են գործել՝ միայն QR կոդերով ու 50 տոկոս զբաղվածությամբ։
Սոբյանինը ոչ աշխատանքային օրերը համեմատել է ջերմիջեցնող դեղամիջոցի հետ, որը չի բուժում, բայց շունչ է տալիս՝ ուժ հավաքելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում 2021թ․-ի առաջին կեսին կորոնավիրուսից մահացել է 1100 բժիշկ
- Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր