
Ուկրաինայի ուժայինները 18 արկ են արձակել Լազարևսկի ուղղությամբ
Ուկրաինացի ուժայինները հինգշաբթի օրը 18 արկ են արձակել Դոնեցկի ծայրամասերում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչը հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«7։05 -ին Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գնդակոծություն է արձանագրվել Լազարևսկոյե բնակավայրի ուղղությամբ։ Արձակվել է 18 արկ՝ 152 և122 միլիմետր տրամաչափով», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ հրետակոծության արդյունքում հրդեհներ են գրանցվել Դոնեցկի արվարձանում գտնվող Գորնյակ գյուղի երկու հասցեներում։