Մաքսային ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի արդիականացման մասին արձանագրություն է կնքվել
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջև կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Արձանագրության ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված միջազգային պայմանագրերի արդիականության բացակայությամբ, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային բազայի շրջանակում, որոնցով էլ առաջնորդվում են ԵԱՏՄ անդամ պետությունները:
Արձանագրության ստորագրման նպատակը գույքագրման արդյունքում իրավական դաշտի արդիականացումն ու համապատասխանեցումն է գործող պահանջներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում