Սեյրան Օհանյան. Հադրութի հատվածում հնարավոր էր կանգնեցնել հակառակորդին
«Իրականում մենք կարող էինք այնպես անել, որ այս պատերազմը չլիներ»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները երկար տարիների ընթացքում ձեռք էին բերել բանակցային մեծ ներուժ։
«Ինչքան էլ խոսեն այս կամ այն փաստաթղթերի մասին, դրանք եղել են բանակցելու համար, իշխանություններն արել են ամեն ինչ, որ Արցախի ինքնորոշման իրավունքն ու ուժի չկիրառման սկզբունքը հարգվեն, ինչպես նաև շփման գծում մոնիտորինգի իրականացում լինի։ Հետո իշխանության եկավ մի ուժ, որ հայտարարեց՝ զրոյից է սկսելու»,- նշեց Օհանյանը՝ հիշեցնելով, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսում է պատերազմը։
Նա նաև նկատեց, որ այս պատերազմի ընթացքում խաթարվել էր հայ ժողովրդի միասնականությունը, մինչդեռ զինվորականների մասին խոսելիս հին ասելիս նշանակում է ճանապարհ անցած, վիրավորված, փորձ ունեցող։
«Ոչինչ չարվեց զինվորական մոբիլիզացման, ռազմական ողջ ներուժը ռելսերի վրա դնելու, մխրճման վայրը փակելու համար։ Ես ասում եմ, եթե խոսքը չգնա հաղթանակի մասին, հնարավոր էր լեռնաանտառային պայմաններում՝ Հադրութի հատվածում կանգնեցնել հակառակորդին, միայն պետք էր վերլուծություն ու փորձի փոխանակում արվեր»,- ասաց Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի
- Զոհվածի հայր. էդ Արայիկ Հարությունյանը չէ՞ր, որ հայտարարում էր Արցախի օդը փակ է
- Տիգրան Աբրահամյանի ահազանգը. Պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են
- Սեյրան Օհանյան. Սպառնալիքները շատ են, մինչդեռ դրանց կանխարգելման համար հնարավորություններն այնքան էլ բարձր չեն