Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2%-ն է շեմը հաղթահարել. Վահրամ Դումանյան
«Կամավոր ատեստավորման արդյունքում, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30 %, 40% կամ 50%-ով»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հանրապետությունում մեկնարկած ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը:
Նրա խոսքով՝ այս փուլում կառավարությունը բաց կթողնի կամավոր ատեստավորման հնարավորության պատուհանը և առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան, իսկ եկրորդ փուլով կիրականացվի ուսուցիչների կրկնակի կամավոր ատեստավորում՝ կրկին իրենց աշխատավարձը բարձրացնելով ևս 30 %, 40% կամ 50%-ով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հատնեց, որ առաջին փուլում 1372 ուսուցչ դիմել է կամավոր ատեստավորման, բայց նրանցից մասնակցել են միայն 996 ուսուցիչը:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ մասնակիցներից միայն 468 ուսուցիչ կստանա 30 %, 40% և 50% հավելավճար, որը կազմում է մասնակիցների 47.2% -ը... և ամենալավ արդյունքը ապահովել են Սյունիքի մարզի ուսուցիչները:
Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտնել, որ ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչներին կրկին հնարավորություններ կտրվեն, բայց քանակը սահմանափակ է լինելու:
Դումանյանը տեղեկացրեց, որ ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է 125 հազար դրամ և համապատասխանաբար աշխատավարձերը կբարձրանան 37 000, 50 000 և 61 000 դրամով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կամավոր ատեստավորումը 3-4 տարվաը ընթացքում կիրականացվի:
Նկատելով, որ կլինեն ուսուցիչներ, որոնք չեն ատեստավորվի, որը իրենց իրավունքն է բայց կառավարության մոտ հարց կառաջանա, թե ինչու ուսուցիչը չի օգտվել, իր աշատավարձը կրկնապատկելու և երբեմն նաև 125 %-ով ավելացնելու հանրավորությունից:
Փաշինյանի խոսքով, պետք է աշխատեն և շարունակեն ուսուցիչներին քաջալերել, որպեսզի նրանք կարողանան քաջալերվել և իրենց աշխատավարձը իրենց գիտելիքի հաստատմամբ բարձրացնել:
«Երբ այս փուլն ավարտվի և պարզվի, որ կան ուսուցիչներ, որոնք չեն ուզում իրենց աշխատավարձը բարձրացնել, կրկնապատկել, մեր մոտ բնականաբար հարց կծագի, թե ինչու և ինչպես է հնարավոր նման իրավիճակ և այս իրավիճակում մենք ՀՀ կրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորման ուսուցիչներ»,- հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավարում, մենք նրանց կաջակցենք մասնագիտական վերապատրաստման և բոլորովին այլ ոլորտներում աշխատանք գտնելու հարցում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորմամբ ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորեց ատեստավորման ժամանակ մարդկային գործոնի նվազեցումը և հայտնեց, որ եղել է դեպք, երբ Գնահատման կենտրոնի աշխատակիցը գումարի դիմաց օգնել է ատեստավորողներին:
Դումանյանը պնդեց, որ արտահոսք չի եղել, այլ փորձ է եղել, որը կանխվել է, իսկ ատեստավորման ժամանակ եղել է 5% բողոք:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2021 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում իրականացնելու մասին