Երեխաները պետք է դիմակ կրեն հասարակական վայրերում. Վարակաբան
Երեխաները պետք է դիմակներ կրեն հասարակական վայրերում, որտեղ շատ մեծահասակներ կան, քանի որ այս դեպքում երեխայի վարակման հավանականությունը մեծ է: Ռիա նովոստիին ասել վարակաբան Անդրեյ Պոզդնյակովը:
Երեքշաբթի օրը ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ երկրում երեխաների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են կրկնակի: Նրա խոսքով, դեպքերի մոտ կեսն արտահայտվում են կլինիկական դրսևորումներով:
«Արդյո՞ք երեխաները պետք է հետևեն դիմակ կրելու ռեժիմին: Դա անհրաժեշտ է հենց հասարակական վայրերում, որտեղ գերակշռում են մեծահասակները: Մանկական խմբերում՝ ոչ: Ինչո՞ւ այդպես: Հավանականությունը, որ COVID-19-ով վարակված մեծահասակը կվարակի երեխային, մի քանի անգամ է բարձր է, քան հակառակ պարագայում, երբ հիվանդ երեխան կվարակի առողջին», - ասել է Պոզդնյակովը:
Նա նշել է, որ երեխաների մոտ վիրուսի տարածումն ավելի ցածր է, քան մեծահասակների մոտ, չնայած կան երեխաներից վարակվելու վտանգներ:
«Բայց հասարակական վայրերում գերակշռում են մեծահասակները, ուստի ավելի լավ է երեխային դիմակ դնել՝ նրան պաշտպանելու համար», - ընդգծել է մասնագետը:
Հարակից հրապարակումներ`
- Պատվաստված լինելով ինչո՞ւ եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանի հարցը՝ Անահիտ Ավանեսյանին
- Զավեշտալի է հնչում փակ տարածքում դիմակ կրելու պահանջը,երբ այս պահին ԱԺ դահլիճում շատ քչերն են այն կրում. Անահիտ Ավանեսյան
- Դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ԱՀԿ առաջարկությունները. ԱՆ