Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ցավակցական հեռագիր է հղել, որում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացանք Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի կործանման ողբերգական լուրի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, և խնդրում եմ փոխանցել մեր վշտակցությունը և զորակցությունն ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»:
Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան